Արցախի ԱԳՆ-ն կարևորում է Իսպանիայում քաղաքական ճգնաժամի բացառապես խաղաղ հանգուցալուծումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը հայտարարություն է տարածել Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։

ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։

Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»։

Հայերեն English Русский

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով