Մարզային

Գեղարքունիքի մարզում բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով մինչեւ տարեվերջ բնակարաններ կհատկացվեն 39 զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, արդեն մարզպետարանի կողմից ուսումնասիրվել եւ ՀՀ ՊՆ բնակարանային հանձնաժողով են ներկայացվել 33 զոհված եւ 6 հաշմանդամ ազատամարտիկների կարիքավոր ընտանիքների փաստաթղթերը:

«Մեր ունեցած նախնական տվյալներով՝ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարն արդեն հատկացվել է այդ ընտանիքներին սերտիֆիկատների տեսքով: Համաձայն սահմանված կարգի՝ կարիքավոր ընտանիքը մարզի տարածքում գտնում է վաճառքի ենթակա բնակարան, ապա պետության կողմից լիազորված ներկայացուցչի միջնորդությամբ պայմանագիր է կնքվում բնակարան գնողի եւ վաճառողի միջեւ, եւ վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում պահանջվող գումարը:

Կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մեր կողմից ներկայացված բոլոր կարիքավոր ազատամարտիկների ընտանիքները ձեռք կբերեն բնակարաններ»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում