Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է մարզչական գործունեությունը շարունակելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՍՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Արարատ»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է ակումբից հեռանալու մասին և հայտարարել, որ պատրաստվում է շարունակել մարզչական գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծել է, որ թիմից հեռանում է զայրացած, սակայն պատրաստ է նոր մարտահրավերների: «Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է իր աշխատանքն ավարտին հասցնել և հենց այդ պատճառով ես սպորտային տեսանկյունից զայրացած եմ»,- ասել է Գրիգորյանը:

Նա նաև հայտարարել է, որ այս պահին պատկերացումներ ունի իր ապագայի վերաբերյալ, սակայն նշել է, որ չի կարող ասել, թե որտեղ կշարունակի կարիերան:

Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել էր երկրպագուներին վիրավորական ժեստ ցույց տալու համար: Նա Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2017թ. օգոստոսին: Մոսկվայի «Արարատ»-ի ֆուտբոլիստներն առաջիկա խաղերին կնախապատրաստվեն թիմի փոխնախագահ և ավագ մարզիչ Պողոս Գալստյանի գլխավորությամբ:

Հայերեն

Շիրակի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ընտրական փուլը

Թրամփը հայտարարել է Գրենլանդիայում նավթի, գազի և օգտակար հանածոների լայնածավալ հետախուզում սկսելու մասին

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի