Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել ԼՂ խնդրի լուծումը գտնելու նպատակով. Սերժ Սարգսյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ուշի ոշով հետևում է իր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվող լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ հոկտեմբերի 24-ին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում: Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:

Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Սերժ Սարգսյանը նշել է, որ կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:

«Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Նա հայտարարել է, որ մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Այդուհանդերձ, ՀՀ Նախագահը նախազգուշացրել է, որ ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

«Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից հայկական կողմն ամեն ինչ արել է այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: «Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washingtoon Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը

ԵԱՏՄ ու ԵՄ–ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը

Հայաստանի շախմատի առաջնությունը որակապես բարձր էր. Ռոբերտ Հովհաննիսյան

Մեր օրինակը կարող է ոգեշնչող լինել Հայաստանի համար․ Եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարները խոսել են եվրաինտեգրման ճանապարհի մասին

Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Զախարովա

ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն. քննարկվել են գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված առաջնահերթությունները

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանը հանդիպել է Ռուտտեին

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթանակն անսպասելի չի համարում