Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված Վարշավայում ծառատունկ է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի քաղաքապետարանը և Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի առթիվ Վարշավայի մերձակայքում գտնվող «Իմ մայրիկ» անտառում 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմակերպել էին ծառատունկ, որի ժամանակ տնկվեց 650 ծառ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման պաշտոնական մասում ողջույնի խոսքով հանդես եկան Վարշավայի քաղաքապետի տեղակալ Միխալ Օլշչևսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Վարշավայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչության տնօրեն Լեշչեկ Դրոգոշչը:

Իր խոսքում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վարշավայի քաղաքապետարանին ամեն տարի իրականացվող խոշոր բնապահպանական այս նախաձեռնությանը մասնակցության հնարավորության համար: Էդգար Ղազարյանը նշեց, որ Լեհաստանի պատմության ընթացքում հայերը միշտ էլ ունեցել են դրական դերակատարություն, ինչն արձանագրվեց նաև հոկտեմբերի 19-ին ԼՀ Սենատի հատուկ բանաձևով: Դեսպանի խոսքով, ապրելով Լեհաստանում, հայերն այս հասարակության մասն են կազմում և ներքին պարտավորություն են զգում մասնակից լինելու տարբեր սոցիալական ծրագրերին և նախաձեռնություններին:

Ծառատունկին մասնակցում էին նաև Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Վարշավայի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Վարշավայում բնակվող մեծ թվով հայեր:

Ծառատունկի ավարտն ազդարարվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից հնչեցված աղոթքով և օրհնությամբ:

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին