Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Best of British Education կրթական ցուցահանդեսը Հայաստանում հնարավորություն կընձեռի ծանոթանալու բրիտանական որակյալ կրթություն ստանալու հնարավորություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին կազմակերպիչները:

«Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շատ ուրախ է Բրիտանական խորհրդի հետ համատեղ կազմակերպելու ցուցահանդես, որի շրջանակում կներկայացվեն Մեծ Բրիտանիայում և Հայաստանում բրիտանական որակյալ կրթություն ստանալու և զարգացնելու հնարավորությունները: Այն հիանալի հնարավորություն է ինչպես Հայաստանի դպրոցականների և երիտասարդների, այնպես էլ տարբեր ոլորտների մասնագետների համար»,-ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ու առանձնացրեց ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելիք երկու ՝ Chevening կրթաթոշակի և John Smith Fellowship ծրագրերը:

Chevening կրթաթոշակի ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանցի ուսանողներին իրենց մագիստրոսական կրթությունն անվճար ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակներում ֆինանսավորվելու է ուսանողների ինչպես կրթության ողջ վճարը, այնպես էլ կեցության և ուղևորության ծախսերը: Իսկ John Smith Fellowship ծրագրով նախատեսված կրթաթոշակն ուղղվում է սկսնակներին: Այն հնարավորություն է ընձեռում 4 շաբաթ ուսուցում անցնել բրիտանական պետական և մասնավոր կառույցներում: Հայտագրումների փուլն արդեն բաց է:

«Հայաստանում գտնվելու երկու տարիներին նկատել եմ, որ այստեղ բարձր են գնահատում կրթությունը: Եվ բրիտանական բուհերը ևս շահագրգռված են հայկական բուհերի հետ համագործակցությունն ամրապնդելու հարցում: Նաև ուրախ եմ, որ հետաքրքրված է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ օգտագործելու բրիտանական փորձը՝ դպրոցներում անգլերենի ուսուցումը բարելավելու համար»,-ընդգծեց դեսպանը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է մի շարք միջոցառումների շրջանակում, որով տոնում ենք Բրիտանիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: «Պատահական չէ, որ կազմակերպել ենք մի շարք մշակութային և կրթական ծրագրեր: Մենք համոզված են, որ կրթության և մշակույթի միջոցով կարող ենք վստահություն սերմանել երկու երկրներին միջև և խրախուսել համագործակցությունը: Best of British Education-ն այդ ծրագրերից հերթականն է»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են շատ ծրագրեր՝ բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը, անգլերենի իմացության IELS, APTIS թեստերը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Քեմբրիջի միջազգային դպրոցը, Հայաստանում բրիտանական միջազգային դպրոցը և այլն:

Ներկայացված են լինելու տարբեր կազմակերպություններ, որոնք Հայաստանում ներկայացնում են կրթական տարբեր ծրագրեր, թեստեր, որակավորումներ: Կառաջարկվեն տարբեր ռեսուրսներ, որոնք երեխաները կարող են օգտագործել անգլերենը բարելավելու համար: Կլինեն նաև կազմակերպություններ, որոնք կներկայացնեն վերապատրաստման ծրագրեր անգլերենի ուսուցիչների համար:

Բրիտանական կրթական ծրագրերի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Հայերեն Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը