Մարզային

«Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան

1 րոպեի ընթերցում

«Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Deem Communications PR և մարքեթինգային ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցավ «Գյումրի. սթրիթ-արթի օր» խորագրով բացօթյա միջոցառում, որի նպատակն էր ավելի խոսուն ու գրավիչ դարձնել քաղաքի մուտքի լքված պատերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման շրջանակներում մի խումբ երիտասարդ արվեստագետներ Գյումրիից և Երևանից աշխատեցին միասին՝ լքված պատերին նոր գույներ տալով:

«Սա ևս օրինակ է ծառայում, թե ինչպես լքված պատերը կարելի է վերածել հետաքրքիր արվեստի, որը ոչ միայն հաճելի է տեղացիների, այլև քաղաք մտնող ցանկացած մարդու համար: Նախաձեռնությանը միացած երկու քաղաքների երիտասարդները իրենց նկարներով նաև մեկնաբանում են Գյումրու կոլորիտը»,-նշեց ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանը:

Նախաձեռնությունը տեղի ունեցավ Գյումրի քաղաքի բրենդի մշակման և առաջխաղացման ծրագրի շրջանակում, որը նախաձեռնել և իրականացնում է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում