ՀՀ Նախագահին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտի ներդրումային ծրագրերի մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման հանգամանքի դիտարկմամբ) գործընթացի, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման, լիցենզավորման գործընթացներում ներգրավված մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքները:

Նարեկ Սարգսյանը ներկայացրել է նաև քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության արդիականացման և շինարարական աշխատանքի արժեքի հաշվարկման սկզբունքների ձևավորման, քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման և արդիականացման, գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարության մշակման, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման վերաբերյալ հարցերի կանոնակարգման մասով:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է մի շարք խնդիրների կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի նախաձեռնությունները, մասնավորապես՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքին ներկայացվող պահանջների ամրագրման, հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում առկա կիսակառույց օբյեկտների քաղաքաշինական կանոնակարգման, շինարարական օբյեկտների՝ ՀՀ տարեկան պետական բյուջեի նախագծում ընդգրկելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ:

Զեկուցվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման մարզային ծրագրերի, պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող այլ շինարարական ծրագրերի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքների, հետագա անելիքների և կարգավորման ենթակա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդգծվել են նաև շինարարական այն ուղղությունները, որոնք առնչվում են կրթական, մշակութային և սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման և քաղաքաշինական գործընթացների խթանման տեսանկյունից հատկապես կարևորվել են կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնց իրագործումը նախատեսվում է ինչպես Երևանում, այնպես էլ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և առանձին համայնքների տարածքներում: Դրանցից իրենց ծավալներով առանձնացվել են Հանրապետության Նախագահի՝ նախկինում տված հանձնարարականների համաձայն իրականացվող՝ օրեր առաջ մեկնարկած «Հին Երևան»-ի, ինչպես նաև Երևան քաղաքի 33-րդ թաղամասի, Գյումրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Դիլիջանում իրականացվելիք կառուցապատման ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է նաև մայրաքաղաքում «Նոյ» հայկական ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի, պետական և մասնավոր միջոցների հաշվին իրականացվող խոշոր կառուցապատման ծրագրերի ընթացքի ու «Սևան» ազգային պարկի առանձին հատվածներում քաղաքաշինական նոր մոտեցումների մշակման աշխատանքների մասին: Հանրապետության Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախատեսված են առաջին հերթին Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում:

Հայերեն English

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում