Հասարակական

Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին

3 րոպեի ընթերցում

Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետը՝ FAST-ի աշխատաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդյունաբերական չորրորդ հեղափոխության ուղին բռնած աշխարհում Հայաստանը չափազանց լավ հնարավորություն ունի խթանելու իր զարգացումը։ «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին ու հյուրերին Հայաստան այցելելու և հայ մասնագետների հետ իրենց փորձը կիսելու պատրաստակամության համար։ Վարչապետը նկատեց, որ FAST-ն իր գործընկերների հետ կարող է ստանձնել ինտեգրատորի դերը՝ ապահովելով գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի լավագույն մասնագետների կապը հայ մասնագետների հետ։ «Այսօրվա աշխարհը անցնում է չորրորդ արդյունաբերական հեղափոխության փուլով, տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ տանելու գործընթացում։ Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր իրավիճակին ու կլինեն նորարարություն ստեղծող ու առաջարկող»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ պետությունը պատրաստ է նպաստել անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծմանն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից տեխնոլոգիական ու գիտելիքահեն տնտեսություն ապահովելու համար։

«Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի ու Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են FAST-ում, առաջ է մղում մի նպատակ՝ մենք ուզում ենք ունենալ առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար գլոբալ մակարդակում տեղ ապահովելով»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը ձևավորվել է 2017-ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում