Մշակույթ

«Աշխարհի գույները» փառատոնը երրորդ անգամ կներկայացնի տարբեր ազգերի մշակույթները

2 րոպեի ընթերցում

«Աշխարհի գույները» փառատոնը երրորդ անգամ կներկայացնի տարբեր ազգերի մշակույթները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Աշխարհի գույները» փառատոնը` «Խճանկար» խորագրով: Փառատոնի կազմակերպիչներից Արման Կարապետյանը հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում նշեց, որ լինելու է երաժշտական փառատոն: «Նախորդ երկու տարիներին փառատոնն ունեցել է կոնկրետ թեմա և կրել է «Մշակույթն ընդդեմ պատերազմների, ահաբեկչությունների և ցեղասպանությունների» խորագիրը: Այս անգամ պարզապես ստեղծել ենք երաժշտական խճանկար, որտեղ կներկայացվեն տարբեր ազգերի մշակույթները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

«Փառատոնը շատ լավ է կազմակերպվում և իր մեջ ունի շատ լավ խորհուրդ, քանի որ երեխաները ինչ-որ ձևով դառնում են մասնակից ժողովուրդների արվեստը ներկայացնելու գործում»,-նշեց փառատոնի մասնակից Իրինա Թովմասյանը:

Մասնակիցներից Արմեն Դալլաքյանն ասաց, որ նա միշտ մասնակցում է փառատոնին, քանի որ դրա կազմակերպիչը` Արման Կարապետյանը միշտ ասելիք ունի: «Նրա ասելիքն այն է, որ մենք` հայերս, և մեր փոքրիկները կարող են կատարել և մատուցել տարբեր ազգերի երգարվեստը: Մենք այսօր ունենք երեխաներ, ովքեր իսկապես կարողանում են մաքուր երգել այլ ազգերի երգեր»,-նկատեց Դալլաքյանը:

Արման Կարապետյանը հայտնեց, որ ունեն մասնակիցներ Երևանից, մարզերից և Արցախից: «Տարիքային սահմանափակում չկա: Փառատոնին ներկայացվելու են 20-ից ավելի երաժշտական համարներ, որոնցից երկուսը լինելու են պրեմիերա: Մրցանակները լինելու են անակնկալ», -հավելեց նա:

Փառատոնը մեկնարկի հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի պալատում:

Մարիամ Ադամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում