Սպորտ

Ձյուդոյի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել 

1 րոպեի ընթերցում

Ձյուդոյի ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունեցել 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստում ընտրվել է ֆեդերացիայի նոր գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնում Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի նախագահության մեկ այլ որոշմամբ Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ձյուդոյի պատանիների հավաքականը կմարզվի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Նոյեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում