Քաղաքական ապաստան տալու լիազորությունները ՀՀ նախագահից կփոխանցվեն կառավարության կողմից լիազորված մարմնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ օրենքում փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով, և քաղաքական ապաստան տրամադրելու հետ կապված լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցվում են կառավարության կողմից լիազորված մարմնին: «Բովանդակային առումով հիմնական փոփոխությունը սա է, և նաև մեկամսյա ժամկետը փոխարինել ենք եռամսյա ժամկետի այն պարագայում, երբ հայցողը դիմում է քաղաքական ապաստան ստանալու համար: Սա ընդհանուր եվրոպական վեկտորի մեջ է տեղավորվում, որպեսզի ավելի երկար ժամանակ լինի ավելի մանրամասն ուսումնասիրություններ անելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ընդգծեց Տերտերյանը:

Հանձնաժողովի անդամները նախագծի հետ կապված հարցեր և առաջարկություններ չունեին, ուստի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հարցը դրեց քվեարկության: Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին, և նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը