Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է  ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հոյտեմբերի 16-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումների, վերականգնվող էներգիայի, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը համաձայնել են սկսել Հայաստանի Հանրապետության և Կալիֆոռնիա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը:

Նահանգապետ Ջերրի Բրաունը ողջունել է Հայաստանի Հանրապետության Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի կողմից Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագրին միանալու հանգամանքը, որն ուղղված է պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:

Հայաստանի երեք մարզերի համալրման արդյունքում Գլոբալ կլիմայական փոփոխությունների կառավարման փոխըմբռնման հուշագիրը ստորագրող կողմերի թիվը 190 է դարձել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում