Մշակույթ

Դմիտրի Խվորոստովսկին նշում Է ծննդյան 55-ամյակը

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Խվորոստովսկին նշում Է ծննդյան 55-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հոկտեմբերի 16-ին նշում Է ծննդյան 55-ամյակը: Այս տոնը նա որոշել Է նշել Լոնդոնի իր տանը՝ ամենամոտ մարդկանց շրջապատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լեգենդար բարիտոնի գործընկերներն ու բարեկամները ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նրան մաղթել են առողջություն եւ նորանոր հանդիպումներ երկրպագուների հետ:

Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի անունից հոբելյանի առթիվ Խվորոստովսկուն շնորհավորել Է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: «Ամբողջ սրտով Դմիտրի Խվորոստովսկուն շնորհավորում եմ հոբելյանի առթիվ,-ասել Է Ուրինը:-Որքան երջանից պահեր Է ամենատարբեր երկրների հանդիսականներին պարգեւել այս տաղանդավոր երգիչը: Նրա բացառիկ գեղեցիկ տեմբրը, երաժշտականությունը, խարիզման, աշխատունակությունը, նրա արեւային Էներգիան իրավամբ համաշխարհային փառք են բերել նրան: Թող այս օրերին նրան ջերմացնեն միլիոնավոր երկրպագուների սերն ու ամենաանկեղծ զգացմունքները, որոնց միանում ենք նաեւ մենք՝ օպերայի, բալետի արտիստներս, նվագախումբը, երգչախումբը եւ Մեծ թատրոնի բոլոր ծառայությունները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում