Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա ֆրանսիական ակումբում 

1 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա ֆրանսիական ակումբում 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն այսուհետև հանդես կգա ֆրանսիական «CPBesançon Lutte» ակումբի կազմում: «Նպատակը Ֆրանսիայի գավաթը նվաճելն է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2009 թվականի ոսկե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում