1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին եւ ստացել Նախագահի համապատասխան հանձնարարականները դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: