Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կանցկացնի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը նախապատրաստվում է արժանավայել նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը։ Հայաստանի Հանրապետության հետ կապված պատմական, մշակութային, հոգեւոր, ռազմական եւ այլ մարզերում արձանագրված աշխատանքները ուշադրության ներքո վերցնելու, վերլուծություններ կատարելու եւ ընդհանրապես դրանց այժմեականությունը շեշտելու համար Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ծրագրում է 2018-ի ապրիլին կազմակերպել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական համագումար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, այս շրջանակում կարևորվում է Առաջին հանրապետության անկումից անմիջապես հետո նրա կարկառուն դեմքերի՝ Լիբանանում հաստատվելու ու նրանց իրագործած կրթական, մշակութային եւ հասարակական գործունեությունը։ Նրանց գործունեությունը մեծապես նպաստել է ո՛չ միայն լիբանանահայ, այլև՝ ամբողջ սփյուռքահայ քաղաքական մտքի զարգացմանը եւ հայրենանպաստ ու հայանպաստ աշխատանքների կանոնակարգմանը։

Նշենք, որ Հայաստանի անկախության այս կերտիչները նաեւ սերտ գործակցություն են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետների հետ։ Համահայկական համագումարի օրերի ընթացքում տեղի կունենան նաեւ մշակութային միջոցառումներ:

Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը համահայկական մասշտաբով նշելու նպատակով կազմվել է հանձնախումբ, որը նախագահում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Հանձնախմբի անդամներն են Երվանդ Փամպուքյանը, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը, Կիրո Մանոյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Խաչիկ Տետեյանը։ Համագումարին կհրավիրվեն պատմաբաններ, մտավորականներ, արխիվագետներ, ակադեմիական, պետական եւ հասարակական գործիչներ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի տարբեր համայնքներից:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին