Մշակույթ

Աշխարհահռչակ ECM records-ը թողարկել է Կոմիտասի ձայնասկավառակը

1 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ ECM records-ը թողարկել է Կոմիտասի ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Լուսինե Գրիգորյանի կատարմամբ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հեղինակը նշեց, որ սկավառակը թողարկել է աշխարհում մեծ հեղինակություն վայելող գերմանական ECM records-ը: Ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում, ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։

«Ձայնասկավառակը ձայնագրվել է Շվեյցարիայում 2015 թվականին: Մանֆրեդ Այխերը շատ լավ ծանոթ է Կոմիտասի երաժշտությանը եւ ինքն արդեն իսկ թողարկել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, Տիգրան Համասյանի «Կոմիտաս»-ը: Ես 11 տարի սպասել եմ այս ձայնասկավառակին: Երբ Այխերն առաջին անգամ լսել է իմ կատարումը, ասել է, որ մի օր կաշխատի ինձ հետ»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ ընկերությունը ձայնասկավառակը հոկտեմբերի 13-ին կներկայացնի Անգլիայում, իսկ նոյեմբերին Ամերիկայում:

Ձայնասկավառակում ներառված են Կոմիտասի բոլոր դաշնամուրային ստեղծագործությունները, բացառությամբ ուսանողական տարիների ստեղծագործությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում