Մշակույթ

Հայ հոգեւոր երաժշտության հնդկահայոց երգվածքին նվիրված գիրքն ուղեցույց կլինի մասնագետների և երաժշտասերների համար

1 րոպեի ընթերցում

Հայ հոգեւոր երաժշտության հնդկահայոց երգվածքին նվիրված գիրքն ուղեցույց կլինի մասնագետների և երաժշտասերների համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Գայանե Ամիրաղյանի «Ութձայն համակարգը հայ հոգեւոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ հնդկահայոց երգվածքում» գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրքի հեղինակն ասաց, որ գրքի հիմքում դիսերտացիոն աշխատանքն է: «Սկսեցի զբաղվել այս թեմայով, գնալով ավելի ոգեւորված աշխատեցի, բացահայտումներ եղան, եւ այն դարձավ գիրք»,-ասաց նա:

Ամիրաղյանի խոսքով՝ գիրքը նախատեսված է մասնագետների նեղ շրջանակի համար: «Այն տեսական վերլուծություն է, բայց երաժշտությամբ հետաքրքրվողներին միգուցե պետք գա: Առաջին գլուխը պատմական ակնարկ է, եւ ինչ-որ չափով ոչ պրոֆեսիոնալներին տեղեկություն կարող է տալ»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատությունը պատրաստելու համար մոտ 4 տարվա աշխատանք է պահանջվել:

Գիրքը հրատարակված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում