Մարզային

 Գավառի երաժշտական դպրոցն ընդունեց «Մշակութային կանգառ» ծրագրի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

 Գավառի երաժշտական դպրոցն ընդունեց «Մշակութային կանգառ» ծրագրի մասնակիցներին

ԳԱՎԱՌ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալել էր հանրահայտ երաժիշտ - կատարողների, ովքեր հանդես եկան համերգով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, երիտասարդ կատարողները ներկայացան ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի` համաշխարհային մեծերի ստեղծագործությունների կատարմամբ: «Ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ հանդիսատեսների խնդրանքով ինքը եւս հանդես եկավ դաշնամուրային կատարմամբ: Արմեն Բաբախանյանը նշեց, որ երիտասարդ կատարողների հաջորդ կանգառը Արցախն է, որտեղ եւս նրանք հանդիսատեսին կներկայանան համերգային հագեցած ծրագրով:

Երիտասարդ կատարողների թվում էր նաեւ մեր հայրենակից, դաշնակահար Ռոման Նամալյանը»,-ներկայացրեց Ալվարդ Մանուկյանը: «Պարզապես աննկարագրելի են տպավորությունները թե մեր սաների, թե հանդիսատեսների համար: Նման մշակութային կանգառի իրականացումը հիանալի առիթ էր՝ ծանոթանալու մեր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, վայելելու երաժշտական արվեստի գլուխգործոցները:

Այն, որ մշակութային նման կանգառը կատարվել է Գավառում, խոսում է այն մասին, որ մեր հաստատությունն էլ նկատելի ճանաչում է ձեռք բերել մշակութային ոլորտի ղեկավարների եւ արվեստասեր հասարակության շրջանում»,-Գավառի երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում