Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:

Շնորհավորում եւ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի համար, աշխատանք, որը միշտ բարձր է գնահատվել մեր ժողովրդի կողմից: Ուսուցիչը դարեր ի վեր առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր հասարակության մեջ՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը:

Այսօր էլ դուք նշանակալի ավանդ եք բերում մեր պետության զարգացման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր, ժամանակին համընթաց քայլող ու հարուստ գիտելիքներով զինված սերունդ, երիտասարդներ, ովքեր իրենց հերոս հայրերի ու պապերի արժանի հետնորդներն են, նրանց սուրբ գործի շարունակողը, մեր վաղվա օրվա կերտողը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Ձեր աշխատանքը, ոլորտում առկա խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր երկրում իրականացվում են տարբեր ծրագրեր գիտության ու կրթության զարգացման, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այդ աշխատանքները կլինեն շարունակական:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Հայերեն English Русский

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում