Պաշտոնական

ՀՀ կառավարությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստաձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետին զեկուցվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 4-րդ փուլի հանձնարարականների կատարման արդյունքների մասին: Ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3-րդ փուլի հանձնարարականների և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող միջոցառումների կատարման ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ փուլի գնահատմանն ընդառաջ ՀՀ պարտավորություններին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում