Մարզային

Ձյան պատճառով հոսանքազրկվել են Գավառի տարածքի մի քանի բնակավայրեր

1 րոպեի ընթերցում

Ձյան պատճառով հոսանքազրկվել են Գավառի տարածքի մի քանի բնակավայրեր

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Գավառ» ցանցի գլխավոր ճարտարագետ Դոլիկ Մկրտչյանը, համատարած հոսանքազրկումը կապված է խոշոր վթարի հետ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում:

«Սարուխանի տարածքում թաց ձյան ծանրությունից ծառ է ջարդվել, որն ընկել է 35 հազար վոլտ լարման հաղորդման գծի վրա՝ վթարելով այն, ինչի հետեւանքով էլ հոսանքազրկվել են բնակավայրերը: Այժմ վթարի վայրում աշխատում է մասնագետների խումբը: Մոտակա ժամերի ընթացքում էներգամատակարարումը վերոնշյալ համայնքներում կվերականգնվի»,-ասաց գլխավոր ճարտարագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում