Գավառ քաղաքում եւ տարածքի համայնքներում ձյուն է տեղում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում եւ շրջակա գյուղական համայնքներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերային ժամերից տեղումներ են թափվում թաց ձյան տեսքով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ձյունն արդեն նստած է մի քանի սանտիմետր շերտով, որը լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում ավելին է: Մարզի մյուս տարածքներում, համաձայն առանձին համայնքապետարաններից ստացված տվյալների, ձյուն է տեղացել միայն լեռնային եւ բարձրլեռնային գոտիներում, իսկ ահա բնակավայրերում տեղումները թափվել են անձրեւի տեսքով:

Հոկտեմբերի 4-ի առավոտվա ժամերին Գավառ քաղաքում սնդիկի սյունը ցույց է տվել զրո աստիճան: Տեղացած ձյունն առանձնակի վտանգ է ստեղծել ինչպես պտղատու այգիների, այնպես էլ դեկորատիվ ծառերի համար, որոնք կարող են չդիմանալ ձյան ծանրությանը: Ձյունը ծածկել է նաեւ կարտոֆիլի եւ կաղամբի ցանքերը, որտեղ բերքը մեծ մասամբ դեռ հավաքված չէ: Վաղ ձյունը տհաճ անակնկալ էր նաեւ լեռնային եւ բարձրլեռնային գոտիների ամառային արոտավայրերում հոտեր պահող անասնապահների համար: Ժամը 9.40-ի դրությամբ Գավառում եւ տարածքի համայքներում ձյան տեղումները շարունակվում են:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ