Մարզային

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ֆրանսերեն լեզվի ուսուցման աշնանային շրջանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է ֆրանսերեն լեզվի ուսուցման աշնանային շրջանը

ԳԱՎԱՌ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մեկնարկել է ֆրանսերեն լեզվի ուսուցման աշնանային շրջանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց դասընթացներն իրականացնող «Ֆրանս ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլիա Շալունցը, Սեւան քաղաքում ֆրանսերենի աշնանային դասընթացները սկսվել են սեպտեմբերի 28-ից, իսկ Գավառ քաղաքում դրանց մեկնարկը տրվելու է հոկտեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում: Սեւանում ֆրանսերենի դասընթացներին մասնակցում են 90 ուսանող, իսկ Գավառում ընդգրկվածների թիվը հասնում է 140-ի:

«Դասընթացավարների կողմից մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում՝ ոչ միայն ուսումնասիրելու ֆրանսերեն լեզուն, այլ նաեւ ծանոթանալու ֆրանսիական մշակույթին, պատմությանը, կենցաղավարությանը: Արդեն երկրորդ տարին է, ինչ պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ամռան տեւական ու հագեցած շրջանից զատ լրացուցիչ դասընթացներ են անցկացվում նաեւ աշնանը եւ գարնանը:

Գարնանային շրջանը կսկսվի 2018 թվականի մարտ ապրիլ ամիսներին, ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում կտրվի Ֆրանկոֆոնիայի մեկնարկը: 1-4-րդ մակարդակներում անցկացվող պարապմունքները լավագույն հնարավորություն են՝ ամռան ընթացքում ստացած գիտելիքներն ամրապնդելու, միաժամանակ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում