Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. օրակարգում 33 հարց է. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. օրակարգում 33 հարց է. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Սեպտեմբերին 2-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաև վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում