Սպորտ

Ձյուդոիստները բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Ձյուդոիստները բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ավարտվեց ձյուդոյի Համառուսաստանյան VII բաց մրցաշարը՝ նվիրված Չեչնիայի պետական խորհրդի առաջին նախագահ Հուսեին Իսաևի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մեծահասակների հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ, նույնպես մասնակցեց այս ավանդական մրցաշարին:

Հաջողության կարողացան հասնել միայն 2 ձյուդոիստ՝ Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում և Արսեն Խանջյանը՝ 100 կգ քաշային կարգում: Երկու մարզիկներն էլ գրավեցին 3-րդ մրցանակային տեղը՝ դառնալով բրոնզե մրցանակակիրներ:

Մրցաշարին մասնակցում էին 203 մարզիկ աշխարհի 8 երկրից՝ օլիմպիական խաղերի մասնակիցներ, մայրցամաքային և աշխարհի առաջնությունների հաղթողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում