Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածվողը նամակով ներողություն Է խնդրել նրանից. TMZ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում նրա կողոպտման կազմակերպման մեջ կասկածվողից, որում նա ներողություն Է խնդրել: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտնել Է TMZ լրատվական ռեսուրսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա աղբյուրների տեղեկություններով՝ ուղերձի հեղինակը Աոմար Այիթ Խեդաշն Է: Նրան այս տարվա հունվարին Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել այդ հանցագործության կազմակերպման համար: Ենթադրվում Է, որ նա մի քանի հանցակիցներ Է ունեցել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, մինչ այդ բոլոր կասկածյալները քանիցս հայտնվել են իրավապահ մարմինների տեսադաշտում եւ մերկացվել բազմաթիվ կողոպուտներում եւ ավազային հարձակումներում:

Ուղերձում, որը գրված Է ձեռքով եւ ֆրանսերեն, մասնավորապես, ասված Է. «Տեսնելով ձեր ապրումները եւ գիտակցելով՝ հոգեբանական ինչ վնաս եմ պատճառել, ես որոշեցի գրել ձեզ, բայց ոչ այն բանի համար, որ արժանանամ ձեր ներողամտությանը»: Կասկածյալն ընդգծել Է, որ հուզվել Էր, երբ տեսել Է արտասվող Քարդաշյանին եւ «զղջում Է իր արարքի համար»:

Ռեսուրսի աղբյուրի տեղեկություններով՝ Քարդաշյանն իրազեկվել Է նամակի մասին եւ անվստահությամբ Է վերաբերվել դրան: Հեռուստաաստղը կարծում Է, որ Խեդաշը միայն փորձում Է դատավորների մոտ այն տպավորությունն ստեղծել, թե ինքը զղջում Է: Ինչպես նշում Է լրատվական ռեսուրսը, ուղերձը նախ ուղարկվել Է գործով զբաղվող դատավորին եւ հետո միայն Ֆրանսիայում Քարդաշյանի փաստաբաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ