Քիմ Քարդաշյանին կողոպտելու մեջ կասկածվողը նամակով ներողություն Է խնդրել նրանից. TMZ
2 րոպեի ընթերցում

Նրա աղբյուրների տեղեկություններով՝ ուղերձի հեղինակը Աոմար Այիթ Խեդաշն Է: Նրան այս տարվա հունվարին Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են առաջադրել այդ հանցագործության կազմակերպման համար: Ենթադրվում Է, որ նա մի քանի հանցակիցներ Է ունեցել: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, մինչ այդ բոլոր կասկածյալները քանիցս հայտնվել են իրավապահ մարմինների տեսադաշտում եւ մերկացվել բազմաթիվ կողոպուտներում եւ ավազային հարձակումներում:
Ուղերձում, որը գրված Է ձեռքով եւ ֆրանսերեն, մասնավորապես, ասված Է. «Տեսնելով ձեր ապրումները եւ գիտակցելով՝ հոգեբանական ինչ վնաս եմ պատճառել, ես որոշեցի գրել ձեզ, բայց ոչ այն բանի համար, որ արժանանամ ձեր ներողամտությանը»: Կասկածյալն ընդգծել Է, որ հուզվել Էր, երբ տեսել Է արտասվող Քարդաշյանին եւ «զղջում Է իր արարքի համար»:
Ռեսուրսի աղբյուրի տեղեկություններով՝ Քարդաշյանն իրազեկվել Է նամակի մասին եւ անվստահությամբ Է վերաբերվել դրան: Հեռուստաաստղը կարծում Է, որ Խեդաշը միայն փորձում Է դատավորների մոտ այն տպավորությունն ստեղծել, թե ինքը զղջում Է: Ինչպես նշում Է լրատվական ռեսուրսը, ուղերձը նախ ուղարկվել Է գործով զբաղվող դատավորին եւ հետո միայն Ֆրանսիայում Քարդաշյանի փաստաբաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: