Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է «Nextury» վենչուրային հիմնադրամի նախագահին

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է «Nextury» վենչուրային հիմնադրամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերինօժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը ողջունել է լիտվացի գործարարի հետաքրքրվածությունը մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել կոնկրետ ծրագրեր և ցուցաբերել օժանդակություն դրանց իրականացման համար:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ծրագրերին:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում