Պաշտոնական

Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Ասկար Մամինի գլխավորած պատվիրակությանը հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր. մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում