Հայաստանի մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարություններին. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը առաջնահերթ է համարում Արցախի կարգավիճակի ու անվտանգության ապահովման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում տարածքների վերաբերյալ արտգործնախարարի ելույթի հետ:

«Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածը անցյալ է: Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին: Դրանք հենց, եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում, եւ այս սկզբունքները կամ տարրերը տարանջատելը մեկը մյուսից անհնար կդարձնեն կարգավորումը, որը եւ փորձում է անել Ադրբեջանը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրեց, որ իր ելույթում նա նշել է բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին, մանրամասնորեն դրանց անդրադարձել:

«Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց պետք են սենսացիաներ: Դրա կարիքը չունենք. մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարություններին, որոնք մենք ընդունել ենք որպես հիմք՝ ճանապարհ դեպի կարգավորում, ինչից էլ Ադրբեջանը միշտ հրաժարվում է»,-ընդգծեց նախարարը:

Հայերեն English Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո