Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

3 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչությունը լույս է ընծայել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360էջ):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վեպը ռումիներենից թարգմանել է Ալիսթար Յան Բլիսը/Alistair Ian Blyth: «Շշուկների մատյանը» լույս է տեսել Yale University Press հրատարակչության Margellos Republic of Letters սերիայով, որով հրատարակվում են արդի կարեւոր գրողների գործեր, որոնք դեռեւս թարգմանված չեն անգլերեն լեզվով:

«Շշուկների մատյան» վեպը դարձել է միջազգային երեւույթ», - ասվում է հրատարակչի կողմից վեպի անգլերեն տարբերակի ծանուցման տեքստում, որից ստորեւ մի հատված:

«Դա Հայոց Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատումն է այն վերապրողների ու նրանց ժառանգների կողմից, ովքեր հրաժարվում են մոռանալ:

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սանձազերծված զանգվածային կոտորածների վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը մեծացել է Ռումինիայում` միշտ հիշելով ականատես վկաների ահասարսուռ պատմությունները անգութ կոտորածների, հրո ճարակ դարձած գյուղերի ու զանգվածային տեղահանումների մասին: Հայ ժողովրդի անպատկերացնելի ողբերգության այս հուզիչ ժամանակագրության ելեւջումներում հեղինակը իրական դեպքերը կերպափոխում է գեղարվեստի լեզվի` իր պատումը խարսխելով ականատեսների վկայությունների եւ պատմական վավերաթղթերի ատաղձին:

Սիրիական անապատներում ծվարած փախստականների ճամբարներից մինչեւ ռուսական տունդրա ու ռումինական գյուղեր, գիրքը վավերագրում է անհատների ճակատագրերը` խեղված գաղափարական ու ավտորիտար բռնաճնշումների աքցաններում: Եվ այդուհանդերձ, այս վեպը պատմում է մարդկային առավել լայն չափումների մասին: Վերհանելով 20-րդ դարը ցնցած մեծագույն տառապանքների խճանկարը` համաշխարհային պատերազմներ, համակենտրոնացման ճամբարներ, եղբայրական գերեզմաններ, պետականազրկություն եւ այլն, այս գիրքը պատկանում է բոլոր այն ժողովուրդներին, ում ձայնը կորսվել է: Բովանդակելով վավերական կշռույթ եւ հուզաթաթավ հավաստարժանություն, Ոսկանյանի ստեղծագործությունը դարձել է միջազգային երեւույթ»:

Ի դեպ, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 23-24-ին, Վարուժան Ոսկանյանը, որպես հատուկ հրավիրյալ, իր նշանավոր վեպը ներկայացրեց Լեհաստանի «Զիգմունտ Հաուպտ»/Zygmunt Haupt գրական փառատոնում: Դրանից առաջ, սեպտեմբերի 16-ին, հեղինակի մասնակցությամբ վեպի շուրջ քննարկում էր ծավալվել Բեռլին/Պոտսդամում կազմակերպված «Անցյալ եւ Ներկա. Եվրոպական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն