Ռուսաստանի կրթության նախարարն այցելեց մանկավարժական համալսարան և պարգևատրվեց պատվավոր դոկտորի կոչումով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան սեպտեմբերի 25-ին այցելեց նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ռուսաց լեզվի դասախոսների և ռուսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացրեց, որ ՌԴ ԿԳ նախարարի այցը Հայաստան ոչ մի կապ չունի քննարկվող ռուսաց լեզվի հայեցակարգի հետ։

Օլգա Վասիլևան էլ իր հերթին ասաց, որ Հայաստան է եկել մի առաքելությամբ՝ ավելի ամրապնդել հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում։

Մկրտչյանն ընդգծեց, որ պայմանավորվածություն կա հատուկ շեշտադրում կատարել բնական գիտությունների և ինժեներատեխնիկական ուղղությունների վրա։

«Մենք ամեն տարի Ռուսաստան սովորելու ենք ուղարկում մեր երեխաներին, և անպայման նպատակային կլինի նրանց վերադարձը, այստեղ աշխատանքով ապահովումը։ Մենք առանձնացրել ենք 3 հիմնական ուղղություն՝ ինժեներատեխնիկական, միջուկային ֆիզիկա և բնական գիտություններ։ Մեր կոլեգաները՝ հատկապես գիտական հաստատություններից, շատ ավելի սերտ համագործակցություն կսկսեն մեզ հետ»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։

ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևային շնորհվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում