Սպորտ

Ըմբիշ Էդգար Խաչատրյանը կպայքարի բանակայինների աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Էդգար Խաչատրյանը կպայքարի բանակայինների աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշներից կպայքարեն բանակայինների աշխարհի առաջնության մեդալների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 130կգ քաշային կարգի Էդգար Խաչատրյանը մտել է եզրափակիչ փուլ։ Իսկ 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նախօրեին Հայաստանը ներկայացնող մարզիկներից 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիյանկինին: 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եզրափակիչում 1:3 հաշվով զիջել է մեկ այլ ռուս մարզիկի` Ադամ Կուռակին և դարձել արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում