Հարի Փոթերի մասին պատմող գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 81 հազար դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 81,2 հազար դոլարով: Այն գերազանցել է իր նախնական արժեքը 5 հազար անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին տեղեկացրել է «Heritage Auctions» աճուրդային տունը:

Այսպիսով, հեղինակի կողմից չստորագրված գեղարվեստական գրքի համար սահմանվել է ռեկորդ: Նախորդ ռեկորդը կրկին սահմանվել է Հարի Փոթերի մասին պատմող գրքի վաճառքի ժամանակ: Այդ ժամանակ գրքի համար վճարվել է 60 հազար ԱՄՆ դոլար:

Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի` Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր և փիլիսոփայական քար»-ի (Harry Potter and the Philosopher’s Stone) հրատարակությունը եղել է 1997 թվականին` ընդամենը 500 հազար օրինակով:

Հարի Փոթերի մասին պատմող յոթ վեպերն, ընդհանուր առմամբ, հրատարակվել են 500 մլն օրինակով: Գրքերը թարգմանվել են 70-ից ավելի լեզուներով: Բոլոր 7 գրքերն ունեն հոլիվուդյան հաջողված էկրանավորում, որոնք կինովարձույթում «վաստակել են» ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն