Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու
1 րոպեի ընթերցում
![Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/906163.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ այցի նպատակը սեպտեմբերի 26-ին Բաքվում գործակալության կողմից կազմակերպվելիք միջոցառմանը մասնակցելն է: