Տարածաշրջանային

ՌԴ ԱԳՆ-ն տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

   ՌԴ ԱԳՆ-ն տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով հայտարարությունը: «Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար պարոն Հաջիևի նոր հայտարարությանը՝ դատական կարգով Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի լուծարման թեմայով, ինչի պատճառն, ինչպես հայտնի է, եղել են այդ համառուսաստանյան հասարակական կազմակերպության դաշնային օրենսդրության բազմաթիվ խախտումները:

Այդ հարցի հետ կապված համապարփակ պարզաբանումներ մենք արդեն տվել ենք: Սակայն պարոն Հաջիևը շարունակում է ներկայացնել մեր տեսանկյունից տարօրինակ միտքը, որ ռուսական դատարանի որոշումը հենց ռուսական հասարակական կազմակերպության նկատմամբ ոչ միայն հանդիսանում է որոշակի «անբարեխիղճ քայլ» Ադրբեջանի նկատմամբ, այլ նաև կարող է ինչ-որ կերպ դժվարացնել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ոչինչ, բացի աճող անհասկանալիությունը, մեզ մոտ դա չի առաջացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դրանում նաև ասված է. «Կարծես անօգուտ չի լինի կրկնել հետևյալը. Ռուսաստանը բազմազգ ժողովրդավար պետություն է, որտեղ յուրաքանչյուրի իրավունքն ապահովվում է և պաշտպանվում անկախ նրա ազգությունից: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝ ինքնակազմակերպման և մշակութային-ազգային հասարակական կազմակերպությունների լիարժեք գործունեության համար, որոնց ճնշող մեծամասնությունը բարեխղճորեն հետևում են ռուսական օրենքներին: Ազգությամբ ադրբեջանցի Ռուսաստանի քաղաքացիների շահերը հաջողությամբ ներկայացնում են ավելի քան 260 ոչ կոմերցիոն կազմակերպություններ, այդ թվում 4-ը՝ դաշնային մակարդակով»:

Հիշատակելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ ՌԴ ԱԳՆ-ն ակնարկել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի մտացածին քայլերը ստվերում են երկկողմ հարաբերությունները:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում