Պաշտոնական

Միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը. Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

Միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը. Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր ամենակարևոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ:

Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։

Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։ Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը։

Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը։ Եվ ուզում եմ, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ դա մեզ հաջողվելու է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ համախմբող մեծ ուժ ու խորհուրդ ունեցող այս տոնի կապակցությամբ, մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և առաջընթաց»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում