Հայաստանն աշխարհին ներկայացրել է իր մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ճիշտ և տեղին է որակում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ՀՀ Նախագահի հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առումով դրական տեղաշարժերի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք կհամարի առ ոչինչ, շեշտեց, որ ՀՀ Նախագահը ճիշտ է վարվել:

«Այո, Նախագահը շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը:

Հարցին, պատրաստ է արդյոք Թուրքիան մինչև 2018թ. ապրիլ լուծել այդ խնդիրը, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Մենք այդ հարցի վերաբերյալ աշխարհին ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումը»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել հայ-թուրքական արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո