Հրանուշ Հակոբյանը Հայաստանի և սփյուռքի առաջնահերթ խնդիրներից է համարում հայապահպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և հայկական սփյուռքի համար կարևորագույն խնդիր է շարունակում մնալ հայապահպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մեր հիմնական խնդիրներից է շարունակում մնալ հայապահպանության հիմնահարցը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ փոփոխվող աշխարհում փոքրանում, ուծացվում են հայկական համայնքները: Բայց ես համոզված եմ, որ եթե մենք պատասխանատու ձևով, համատեղ շարունակենք մեր աշխատանքը, կկարողանանք մեր տիրույթ բերել շատ հայերի: Մենք ինքնակազմակերպման խնդիր ունենք որոշ համայնքների դեպքում: Խառը ամուսնությունների թիվը գնալով ավելանում է, մայրենի լեզուն կրողների թիվը նվազում է, հայկական դպրոցները և մշակութային կենտրոնները փակվում են, կան երկրներ, որտեղ խնդիրներ կան հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա նշեց, որ աշխարհի 118 երկրներում հայկական համայնքներ կան, իսկ դրանք ունեն տարբեր կառուցվածք և տարբեր իրավական կարգավիճակ: «Մենք ունենք քաղաքներ, գյուղեր, որոնք ամբողջապես հայաբնակ են: Հայերին բնորոշ է օտար միջավայրին արագ ինտեգրվելը և ազգային դիմագծերը պահելը: Հայերը կարողանում են շատ արագ ինտեգրվել այլ երկրների հասարակական և տնտեսական կյանքին՝ պատիվ ստեղծելով հայ ազգի, Հայաստանի համար»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նա նաև հայտնեց, որ հայկական սփյուռքում ունենք 829 համայնք, 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն, 724 գործող եկեղեցիներ և վանքեր, հազարից ավելի դպրոցներ, 637 մշակութային կենտրոն: «Մենք հզոր կառուցվածքային միավորներ ունենք, որոնք ստեղծվել և գործում են հենց հայապահպանության համար, իսկ հայապահպանության գլխավոր զենքը մեր երիտասարդությունն է»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին