Արայիկ Հարությունյանը Տող գյուղում մասնակցել է արցախյան գինու 4-րդ փառատոնին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 16-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արցախյան գինու 4-րդ փառատոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը մասնակցել է փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, ապա շրջել է տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու տեսականուն: Նա գինի արտադրողներից հետաքրքրվել է ինչպես արտադրանքի իրացման, այնպես էլ այս տարվա խաղողի բերքի ընդունման հարցերով: «Գինեգործությունն Արցախի ավանդական զարգացած ճյուղերից է եղել և դեռևս խորհրդային տարիներին արցախյան գինին մեծ համբավ է ունեցել ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Ուրախալի է, որ անկախությունից հետո կրկին զարգանում է այդ ճյուղը, և, հաշվի առնելով արտահանման աշխարհագրությունը, կարող ենք վստահորեն ասել, որ արցախյան գինին իր պահանջված տեղն է գտնում միջազգային շուկաներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ կառավարության կողմից շարունակվելու է ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը:

Հայերեն Русский

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր