Տավուշի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 15-ին վարչապետին է ներկայացրել հուլիսի 22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ արձանագրվել է իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման շուրջ 98 տոկոս աճ: 36 համայնքի ավագանիների կողմից, ըստ վարչապետի առաջարկության, արդեն իսկ մշակվել են մաքրման աշխատանքների պահանջների վերաբերյալ որոշումներ, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար աղբահանության սակագների որոշումներ, սակայն դեռևս աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ընդհանուր հավաքագրման ծավալներն ավելացնելու մասով: Համատեղ որոշվել է այն ցուցանիշը, որը պետք է արձանագրվի տարվա վերջի դրությամբ:

Նշվել է, որ առողջապահության մասով 2017 թվականի բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 22.7 տոկոս, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22 տոկոսով: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ համատեղ քննարկել սահմանամերձ շրջաններում բժշկական հաստատությունների բժիշկ ղեկավարներին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակման վերանայման հարցը:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, ընդգծելով, մասնավորապես, որ Գետահովիտ համայքնում 600 մլն դրամի, Իջևանում՝ 100 մլն դրամի, Ենոքավանում՝ 160 մլն դրամի և 1 մլն դոլարի, Այրումի տարածաշրջանում՝ 500 մլն դրամի ներդրումային ծրագրերը գրեթե ավարտական փուլում են: Բերդի տարածաշրջանում 5մլն դոլար ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնադրված տեքստիլ արտադրությունը ներկայումս ապահովում է 450 աշխատատեղ, իսկ 2018 թվականին այդ թիվը նախատեսվում է հասցնել 1500-ի: Մարզպետը նշել է, որ այս ցանկն ամբողջական չէ և ընդգրկում է բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր ևս: Ընդհանուր առմամբ նախատեսվող ծրագրերի արդյունքում ակնկալվում է շուրջ 4000 աշխատատեղի ստեղծում:

Մարզպետը վստահեցրել է, որ մոտ ժամանակներս նաև կներկայացնի զբոսաշրջության ոլորտի զարգացման կոնկրետ ծրագրեր:

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ռազմավարության շրջանակում մարզպետը ներկայացնել է 10 ջրամբարի կառուցման ծրագիր՝ ընդհանուր առմամբ 8.508 մլրդ. դրամ արժողությամբ, որոնք էապես կավելացնեն ոռոգելի տարածքների ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ծրագրերը պետք է իրականացվեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում, նշելով, որ հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամին ամեն կերպ աջակցել մարզպետին ծրագրերը մասնավորին պատշաճ ներկայացնելու հարցում:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ նաև Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող միջոցառումներն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս, մասնավորապես՝ ինտենսիվ պտղատու այգիների մասով: Միաժամանակ վարչապետը մարզպետին հանձնարարել է մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողներին և ֆերմերներին հնարավորինս լայնորեն տեղեկացնել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի մասին:

Հայերեն English

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել