Պաշտոնական

Կարեն Կարապետյանը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման  հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման  հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 15-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաև այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական և այլ բնագավառների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձևավորման և հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում