Հյուրասեր գավառցիները. սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Մեծ փուռ-2017» փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի տարածաշրջանում սեպտեմբերի 30-ին կանցկացվի «Մեծ փուռ -2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Այն անցկացվում է տեղի ֆերմերների նախաձեռնությամբ և «Վորլդ Վիժն Հայաստանի» տարածքային ծրագրի աջակցությամբ:

«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում գավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Վորլդ Վիժն Հայաստանի» Գեղարքունիքի տնտեսական զարգացման համակարգող Աստղիկ Հովեյանը, տեղում լինելու է 15 փուռ, որը ներկայացնելու են ֆերմերները: Նրանց աշխատանքը գնահատվելու է, և լավագույնները պարգևատրվելու են: Գնահատվելու են և՛փուռը, և՛ փռում պատրաստված ուտեստը, և՛ մթնոլորտը:

Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես: Աստղիկ Հովեյանը նշեց, որ այս անգամ փորձել են ներկայացնել կարտոֆիլից պատրաստված ավելի շատ ուտեստներ: Կլինեն առանձին հատկացված տարածքներ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան խոհարարի հետ տեղում ուտեստներ պատրաստել կարտոֆիլից:

«Փառատոնն արդեն երրորդ անգամն է անցկացվում: Տարեցտարի մասնակցության առումով բավական ակտիվություն է նկատվում: Փառատոնի նկատմամբ հետաքրքրություն է նկատվում տուրիստական ընկերությունների կողմից: Արդեն 8 տուրիստական կազմակերպություն փառատոնը ներառել է իր ծրագրում, կազմակերպում են տեղափոխումը, տեղում նախատեսել են էքսկուրսիա»,-ասաց Աստղիկ Հովեյանն` ընդգծելով, որ քիչ չէ օտարերկրյա զբոսաշրջիկների մասնակցությունը: Արդեն իտալական խմբերն ամրագրել են իրենց մասնակցությունը:

Փառատոնի նպատակն է նախ զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը, ներկայացնել տարածաշրջանի ավանդույթները, խոհանոցը: Դրանից բացի, հնարավորություն ընձեռել, որ ֆերմերներն առանց միջնորդի գտնեն գնորդներին:

Հայերեն

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները