Տարածաշրջանային

Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է. Ալեքսանդր Ցինկեր   

2 րոպեի ընթերցում

Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է. Ալեքսանդր Ցինկեր   

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ հաշվով Եվրոպայում երբեք էլ չեն ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, եւ Ադրբեջանը հենց փողի միջոցով է փորձում իր շահերն առաջ տանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի և մեդիագործընկերների ջանքերի շնորհիվ բացահայտված «Ադրբեջանական լվացքատուն» աղմկահարույց գործի մասին, նման դիտարկում արեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, հայ-իսրայելական հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

«Այն, որ նման բան եղել է, իհարկե, ակնհայտ է. թե ինչ գումարի մասին է խոսքը եւ թե ում են տվել, կպարզի հետաքննությունը: Ավելին ասեմ, ես գիտեմ, որ տարբեր ՝ այսպես ասած, ոչ այնքան ժողովրդավար, երկրներ են օգտագործում նման մեթոդը. երբ Եվրախորհրդարանի պատգամավորները գալիս են տվյալ երկիր, նրանց շատ լավ են ընդունում, նվերներ են տալիս այն ակնկալիքով, որ դե վերջիններս լավ արտահայտվեն իրենց երկրի մասին: Հիշում եմ՝ Ադրբեջանում անցկացված ընտրությունների ժամանակ բրիտանացի պատգամավորներից մեկն ասել էր, որ Ադրբեջանում այնքան լավ են կազմակերպել ընտրությունները, որ Եվրոպան պետք է օրինակ վերցնի, այսինքն՝ սրանք ակնհայտորեն պատվիրված ելույթներ են»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը, ով այս օրերին Հայաստանում է հայ-իսրայելական ֆորումի անդամների հետ:

Անդրադառնալով ֆորումի աշխատանքներին՝ նա տեղեկացրեց, որ օրերս անցկացված նիստի ընթացքում քննարկվել են հայ-իսրայելական համագործակցությանը, համատեղ նախագծերին առնչվող մի շարք հարցեր: Ֆորումի անդամների հաջորդ հանդիպումը նախատեսվում է գարնանը:

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում