Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում, որոնք կայանալու են նոյեմբերի 5-ին, Հանրապետական կուսակցության թեկնածուն լինելու է Առուշ Առուշանյանը: 26-ամյա Առուշանյանը «Գոր մետալ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, զբաղվում է ձեռնարկատիրությամբ:

Սեպտեմբերի 8-ին Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել:

Հայերեն