Հասարակական

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները 471 աշակերտի համար

4 րոպեի ընթերցում

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքը բացեց իր դռները 471 աշակերտի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ դպրոցն առանձնահատուկ է կրթության որակով, այստեղ միջավայրը կրթությանը նպաստող է: «Մենք համագործակցում ենք կրթության եւ գիտության նախարարության հետ, ծրագրերը հիմնականում վերցնում ենք այնտեղից,սակայն ուսուցիչները բերում են նաեւ իրենց նորարարությունները: Յուրաքանչյուր դասարանում սովորում են 15 աշակերտ, դա արդեն ամենամեծ քայլն է»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով` դպրոցում սովորող աշակերտները ոչ միայն Վաղարշապատից եւ հարակից գյուղերից են, այլեւ Երեւանից: «Դպրոց ընդունվում են հարցազրույցով, որը մշակված է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական մակարդակին համապատասխան: Միջին եւ բարձր դասարաններ ընդունվելու համար երեխաները քննություններ են հանձնում: Այս տարի 140 թեկնածուից առաջին դասարան ընդունել ենք 45-ին»,-ասաց նա:

«Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ում սովորող յուրաքանչյուր երեխա ունի հաշվեքարտ, որ հաշվին յուրաքանչյուր տարի 100 ԱՄՆ դոլար է փոխանցվում: Դպրոցն ավարտելիս երեխան իր ստացած 1200 դոլարով կարող է լուծել իր հետագա ուսման խնդիրները: «Մեր դպրոցի առավելություններից մեկն այն է, որ մեր երեխաները կրկնուսույցի կարիք չեն ունենում: Դպրոցում կան հատուկ խմբակներ: Այս տարի TOEFL-ի մասնագետ էլ ենք բերել դպրոց, որը հոկտեմբերից կսկսի պարապմունքները»,-հավելեց նա:

Հանրակրթական ուսումնական հաստատության տեսուչ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով` դպրոցը 2009 թվականին սկսել է 80 աշակերտով, այդ տարում աշակերտ գտնելու խնդիր կար: Այսօր դպրոցում սովորելու համար շատերն են դիմում: Այն նախատեսված է 600 աշակերտի համար: «Բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ մենք այսօր ունենք այսպիսի շքեղ պայմանները: Ուսուցիչն այստեղ գիտի, որ պատասխանատու է ծնողի, եկեղեցու եւ աշակերտի առջեւ: Դասավանդողներին այստեղ ընդունում ենք ե՛ւ հարցազրույցով, ե՛ւ քննությամբ»,- ասաց նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հիմքի վրա: Ներկայումս դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով, որոնց դասավանդում են 58 արհեստավարժ մանկավարժներ:

Դպրոցը գործում է անվճար հիմունքներով: Բոլոր աշակերտներին տրամադրվում են անհատական համակարգիչներ, դպրոցական համազգեստ:

Դպրոցը հագեցված է ժամանակակից տեխնիկայով, առարկայական լաբորատորիաներով: Այնտեղ առկա են երգչախմբի եւ պարի խմբակներ, հանգստի սենյակներ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում