Տարածաշրջանային

Թբիլիսիում մեկնարկում Է Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեկնարկում Է Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում սեպտեմբերի 13-14-ին տեղի կունենա Տեղական տնտեսական զարգացման միջազգային համաժողովը (International Local Economic Development Forum): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Թվով 10-րդ համաժողովին կմասնակցեն շուրջ 100 զեկուցողներ, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Մոլդովայի, Թուրքիայի ներկայացուցիչները: Միջոցառումը, որի կազմակերպիչը Թբիլիսիի քաղաքապետարանն Է, անցկացվում Է 2007 թվականից:

«Այդ ժամանակաընթացքում համաժողովը բացառիկ տարածաշրջանային հարթակ Է դարձել այն հարցերի քննարկման համար, որոնք կապված են շրջանների զարգացման հետ: Համաժողովի մասնակիցները գաղափարների ու փորձի փոխանակման հնարավորություն ունեն»,-նշված Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում