Սոնա Կոշեցյանը նշանակվել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

«Համոզված ենք, որ Սոնան կկարողանա ապահովել ճիշտ միկրոկլիմա կազմակերպությունում և կնախանշի «Այբ»-ի զարգացման նոր ուղիներ։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Սոնա Կոշեցյանին և մաղթում նոր բարձունքներ ու նվաճումներ նոր պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Սարգսյանը։

Սոնան «Այբ»-ի հետ է 2009 թվականից։ Կարևոր դերակատարություն է ունեցել «Այբ» դպրոցի կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով դպրոցի զարգացման ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը: Եղել է Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, իսկ 2016 թ.հոկտեմբերին ստանձնել է «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը՝ ղեկավարելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության և համակարգման ուղղությունը։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում